Ցավ
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական պաշտպանական ֆունկցիա է: Ցավով օրգանիզմը հայտնում է մարդուն, որ ինչ-որ բան այն չէ: Աջ թուլակողի շրջանում գտնվում են լեղապարկը, լյարդը, ստոծանու աջ մասը և ստամոքսի որոշ հատվածը: Այդ օրգանների հետ կապված ցանկացած խնդիր կարող է ցավային զգացողություն առաջացնել: Աջ թուլակողի ցավերն արտահայտման տարբեր աստիճաններ ունեն և տարբեր բնույթ են կրում:
Տարբերում ենք ցավերի հետևյալ տեսակները.
- սուր,
- այրող,
- բութ,
- ձգող,
- նվվացող,
- պուլսացող,
- պայթեցնող:
Անկասկած, կան ցավերի այլ բազմաթիվ տեսակներ, բայց թվարկվածները ամենահաճախ նկարագրվող ցավերն են պացիենտների կողմից: Հենց ցավի բնույթն է հաճախ օգնում դնել նախնական ախտորոշումը, իսկ երբեմն, անցկացնել տարբերակիչ ախտորոշում:
Աջ թուլակողի ցավով ուղեկցվող հիվանդությունների մեծ մասը զուգակցվում են այլ ախտանիշների հետ՝ մարմնի բարձր ջերմություն, փսխում և այլն:
Առաջացման պատճառները
Աջ թուլակողի ցավային զգացողությունները կարող են հետևանք լինել շատ ախտաբանական գործընթացների: Դրանցից յուրաքանչյուրին բնորոշ է ցավի իր բնույթը: Ցավի պատճառ ավելի հաճախ կարող են լինել.
Որովայնի խոռոչի վնասվածքները: Օրգանների տրավմատիկ վնասումը կարող է ուղեկցվել աջ թուլակողի սուր ցավով: Որոշ վնասվածքների հետևանքները կարող են խիստ վտանգավոր լինել, այդ պատճառով անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Լեղապարկի և լեղուղիների սուր և քրոնիկ հիվանդությունները: Լեղուղիների խցանման, սուր խոլեցիստիտի ժամանակ կարող են ի հայտ գալ սուր ցավեր աջ թուլակողում: Լեղապարկի տոնուսի բարձրացման ժամանակ ցավը կտրուկ է և կարճատև: Հաճախ նման ախտաբանությունների դեպքում ցավը կարող է ճառագայթել աջ կողմ: Քրոնիկ խոլեցիստիտին բնորոշ է բութ ցավը:
12-մատնյա աղու հիվանդությունները (սուր կամ քրոնիկ դուոդենիտ): Հելիկոբակտեր պիլորիով պայմանավորված խոցային դուոդենիտի ժամանակ լինում են ծակող ցավեր` հիմնականում գիշերը, որոնք հանգստանում են սնունդ ընդունելիս: Այդ վիճակն ուղեկցվում է նաև որովայնի փքվածությամբ, սրտխառնոցով և ծանրության զգացողությամբ` որովայնում: Քրոնիկ դուոդենիտին բնորոշ է բութ, նվվացող ցավը:
Լյարդի հիվանդությունները: Չնայած հեպատիտների բոլոր տեսակները կարող են ընթանալ անախտանիշ, հիվանդությունների այս խմբին բնորոշ է նվվացող ցավն` աջ թուլակողում: Ցավն ուժեղանում է հեպատիտի մյուս ախտանշանների զարգացմանը զուգընթաց: Ցավի ինտենսիվությունն ու արտահայտվածությունը կապված է հիվանդության տեսակից և վիրուսի ակտիվության աստիճանից: Աջ թուլակողի նվվացող ցավը կարող է լինել նաև լյարդի ցիռոզի (կլինիկորեն արտահայտված փուլերում) կամ լյարդի քաղցկեղի ախտանշան:
Ողնաշարի կրծքային հատվածի ախտաբանությունները (օստեոխոնդրոզ): Ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզի ժամանակ կարող են լինել ցավային զգացողություններ, որոնք ուժեղանում են ներշնչման կամ արտաշնչման ժամանակ:
Հելմինթոզները: Հելմինթների տեղակայումից կախված (դրանք կարող են լինել ինչպես աղիներում, այնպես էլ լեղուղիներում և լեղապարկում) ցավը կարող է տատանվել թույլ նվվացող բնույթից մինչև կտրուկ և անտանելի ցավը:
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն